ՅՈՒՔՈՒՔ
YOOOCOOK-ը հայկական խոհանոցին նվիրված աշխարհում առաջին հանրագիտարանն է։ Այն ավելի քան 500 բաղադրատոմս պարունակող ավանդական և ժամանակակից հայկական խոհարարական ուղեցույց է, որում ներկայացված են հայկական խոհանոցի հարուստ համերն ու մշակութային ժառանգությունը:
Գիրքը պարունակում է նաև արժեքավոր տեղեկատվություն ուտելիքի բաղադրիչների, սննդարար նյութերի և պատրաստման ժամանակի մասին։
Մեր ընկերությունն զբաղվել է գրքի բրենդինգով, դիզայնով, ինչպես նաեւ կազմակերպել գրքի շնորհանդեսը՝ մոտ 200 պատվավոր հյուրերի շրջանում: