ԼԱԶՈՒՐ
Lazoor-ը Երևանում գործող ոսկերչական բրենդ է, որ աչքի է ընկնում նորարարական դիզայնով, ոսկու տարբեր գույների և գունավոր թանկարժեք քարերի լայն կիրառմամբ: Լուծելով ժամանակակից դիզայն և բարձր որակ ապահովելու խնդիրը՝ Լազուրը եկել է կոտրելու ոսկյա զարդերի դիզայնի հետ կապված հայկական կարծրատիպերը և նոր շունչ, կենդանություն հաղորդելու ոսկերչության նկատմամբ ավանդական մոտեցմանը: Բրենդինգը՝ անվանումից մինչև կորպորատիվ ոճ, ստեղծվել է մեր համագործակցության արդյունքում դեռ տարիներ առաջ։
Բրենդի «Լազուր» անվանումը հարգանքի տուրք է ոսկերչության մեջ լայնորեն օգտագործվող քարերից մեկին՝ կանաչավուն-կապույտ լազուրիտին: Այն ընդգծում է բրենդի հիմնական առաքելությունը՝ ցանկացած զարդ պիտի լինի հիշարժան և աչքի ընկնող, ինչպես համանուն քարն ինքը:
Գաղափարն, իհարկե, արտահայտվել է նաև վիզուալ ոճի ձևավորման մեջ. տարբերանշանը ստեղծելիս օգտվել ենք նաև լազուրի և ծովի անքակտելի կապից (վստահ ենք` հաճախ եք լսում «ծովի լազուր» կամ «լազուր ծով» արտահայտությունները):