ԷՊԻԳԵ
EPIGUE -ն ոսկյա զարդերի հայկական ապրանքանիշ է: Այն ստեղծվել է 2023 թվականին եւ աչքի է ընկնում մինիմալիզմով, թանկարժեք քարերը առօրյայում կրելի դարձնելու հստակ նպատակադրվածությամբ:
Ընկերության համար բրենդինգ անելիս մենք ոգեշնչվել ենք հայոց պատմության էջերից` որպես բրենդի անվանում ընտրելով հայոց Արամե թագավորի կնոջ անվանումը (Էպիգեն Վանի հարուստ իշխաններից մեկի դուստրն էր): Ասում են՝ նա ոսկյա զարդեր եւ ադամանդներ ամենից շատ սիրող հայոց թագուհին է եղել:
Բրենդի հետ համագործակցության շրջանակներում ստեղծվել է զարդերի բրենդի ամբողջական բրենդինգը՝ անունի ընտրությունից, լոգոտիպից մինչ կորպորատիվ ստանդարտներ՝ տուփեր, տոպրակներ եւ այլն, ստեղծվել են վիզուալներ սոցիալական ցանցերի համար, կազմակերպվել է բրենդի շնորհանդեսը Երեւանի The Alexander հյուրանոցում: