ԱՇԵԼ
ASHELL-ը բարձր գնային կատեգորիայի դիզայներական բրենդ է։ Նորաստեղծ ապրանքանիշի համար իրականացրել ենք կորպորատիվ ստանդարտների մշակում, բրենդինգ, անունի և լոգոյի ստեղծում։
Ընկերության հիմնադրի ցանկությունն էր բրենդի ֆրանսիական հնչեղության ապահովումը, այդ իսկ նպատակով մենք օգտագործեցինք պատվիրատուի անունը՝ Աշխեն՝ դարձնելով այն ASHELL։
Ապրանքանիշի հավաքածուներն աչքի են ընկնում դասական լուծումներով և ռոմանտիզմով։ Գերակշռում են երեկոյան զգեստները։