ԱՆԱՆՅԱՆ

Անանյանը հայկական արտադրության լյուքս դասի ձեռագործ կոշիկի ապրանքանիշ է, բրենդի հիմնադիրը՝ ճանաչված դիզայներ Հայկ Անանյանն է:

Բրենդի հետ համագործակցության շրջանակներում մենք ստեղծել ենք մրցունակ մարքեթինգային ռազմավարություն եւ մարքեթինգի տարեկան պլան, հոգ տարել բրենդի ճանաչվելիության մակարդակի բարձրացման մասին մեդիահրապարակումների միջոցով, ստեղծել բրենդի հավաքածուների լուքբուքերը, զբաղվել կայքի առաջխաղացմամբ, կազմակերպել բրենդի շոուրումի վերաբացման միջոցառումը:

Բացի այդ հաշվի առնելով ՀՀ կրթական համակարգում առկա բացը՝ դիզայների հետ համատեղ մենք ստեղծել ենք մրցունակ կրթական ծրագիր՝ կոշիկի դիզայնով հետաքրքրվողների համար:

Նորաձեւության ոլորտում օրեցոր աճող բրենդների համագործակցության միտումները հաշվի առնելով՝ նախաձեռնել եւ կազմակերպել ենք մեր երկու գործընկերների՝ դիզայներ Անահիտ Ղազարյանի (Fashion Drug By Anahit Ghazaryan) եւ Հայկ Անանյանի համատեղ հավաքածուի ստեղծումը, որ ներկայացվել է հանրության դատին Fashion Drug by Anahit Ghazaryan ապրանքանիշի World of Denim հավաքածուի ցուցադրության շրջանակներում:

Search

Contact us

Կապվեք մեզ հետ