Ամփոփելով նորաձեւության շաբաթները. պռետ֊ա֊պոռտե գարուն֊ամառ 2024 նորաձևության միտումները
Այն ժամանակ, երբ մենք առերեսվում էինք Արցախի հետ կապված դաժան և ծանր իրականությանը, Եվրոպայում ընթանում էին նորաձևության շաբաթները։ Մեր առաքելությունն է շարունակել օգնել հայկական բրենդերին զարգանանալ և հասարակությանը իրազեկ պահել գալիք միտումներին, այդպիսով գեղեցիկի նոր ընկալումները սերմանելով հանրության մեջ։ Ուստի ներկայացնում ենք ձեզ Նյու֊Յորքից մինչև Լոնդոն, Միլան, Փարիզ պռետ֊ա֊պոռտե գարուն֊ամառ 2024 ցուցադրությունների հիման վրա նորաձև միտումների մեր հակիրճ վելուծությունը։
Եվ այսպես, Ձեզ ենք ներկայացնում թոփ 7 միտում։
1. ԳԵՐԿԱՐՃ ՇՈՐՏԵՐ
Վերջերս սելեբրիթիների սթրիթսթայլ միտումներում նկատելի էր անդրավարտիք֊շորտերը փողոցում կրելը։ Կիառա Ֆեռանյին այն շատ զուսպ էլեգանտ կերպով ներկայացրեց Max&co ի իր ամբողջական ինստագրամյան լուքում, իսկ Նատալի Օսմանը մինի շորտեր հագավ Prada֊ի ցուցադրությանը այցելելիս։ Գերկարճ շորտերը ցանկալի է համադրել բաճկոնների հետ’ կլասիկ տեսք ունենալու համար, և իհարկը գեղեցիկ ազդրերն ու ոտքերը անհրաժեշտ նախապայման են։
Gucci
Dolce & Gabbana
Versace
2. ԿՈՍՏՅՈՒՄ֊ՏՈՊ ՀԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Դեռ նախորդ սեզոններից նորաձև դարձած տղամարդկանց ոճի օվերսայզ կոստյումները նորովի մատուցվեցին արևմտյան պոդիումներին։ Կոստյումների հետ համադրություններում գերիշխում էին կրծկալ հշեցնող տոպերը և մարմինը ցուցադրող բաց կտրվածքներով ասիմետրիկ շապիկները։
Peter Do
Giorgio Armani
Dolce & Gabana
3. ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅՈՒՆ
Հիմնականում սելեբրիթիների հագուկապից ազդված թափանցիկության երկարաժամկետ այս միտումը նկատելի էր թե՜ զգեստների տեսքով, և թե՜ բլուզների ու տոպերի։ Հաճախ թափանցիկը մատուցվում է շերտերի տեսքով` առաջարկվում կրել բաճկոնների տակից կամ ներկայանալ փեշերի բազմաշերտությամբ։
Saint Laurent
Missoni
Dior
4. ԱՅԴ ԵՐԿՆԱԳՈՒՅՆԸ
Երկնքի, խաղաղության, նրբության հետ ասոցացվող բաց կապույտը կամ լուրթը նկատելի էր շատ բրենդերի հավաքածուներում։ Այն հատկապես գեղեցիկ էր Proenza Scouler ֊ի թափանցիկ շղարշյա զգեստում: Մյուս բրենդերո մոտ այն հանդիպում է և՜ բաճկոնների, և՜ վերնաշապիկների, և՜ կիսաշրջազգեստների ու տաբատների տեսքով։
Proenza Schouler
Fendi
Versace
5. ՄԻԴԻ ԿԱՇՎԵ ԿԻՍԱՇՐՋԱԶԳԵՍՏ
Ակցենտավորված կիսաշրջազգեստները վերջին սեզոններին հատկապես նորաձև են։ 2024 գարուն֊ամռան համար դիզայներները առաջարկում են ծնկից քիչ ներքև կաշվե, ուղիղ ուրվագծով տարբերակներ, ընդ որում ամենաանսպասելի գունային լուծումներով։
Gucci
Bottega Veneta
Tom Ford
6. ԲԱՃԿՈՆՆԵՐ՝ ՈՒՍԵՐԻ ՇԵՇՏԱԴՐՈՒՄՈՎ
Վաղուց արդեն դասական դարձած լայն ուսերով պիջակներից հոգնած նոր սեզոնի համար դիզայներները առաջարկեցին այլ տարբերակներ։ Մարի Գրացիա Կյուրին Դիորի տան իր հավաքածուում ցուցադրեց վարպետորեն ձևավորված կլորավուն ուսերով տարբերակ։ Նման բաճկոնները միշտ ավելի գրավիչ են կիսաշրջազգեստների հետ համադրություններում։
Jil Sander
Dior
Dolce & Gabbana
7. ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԳՐԱՖԻԿԱ
Հարկ է նկատել, որ գարուն֊ամառ 2024 հավաքածուներում նախշերը զգալիորեն զիջում էին սոլիդ լուքերին իրենց քանակությամբ։ Իսկ եթե այդպիսիք կային, ապա միտումը լակոնիկ ծաղկային, զուսպ, մանր կամ ամբողջական նկար֊պատկերով էր արտահայտված, ինչպես օրինակ Undercover֊ի զգեստներում։
Givenchy
Dries Van Noten
Undercover
Հեղինակ՝ Արմինե Թադեւոսյան