ՕԼԻՄՊԻԱ
«Օլիմպիա» ապրանքանիշի համար իրականացրել ենք վիզուալ կոնտենտի ստեղծում, որի միջոցով մեր թիմը կարողացավ փոխանցել բրենդի ինքնավստահությունն ու վարպետությունը` միաժամանակ ընդգծելով հավաքածուների բազմակողմանիությունը։
«Օլիմպիա»-ի՝ Սևանում կազմակերպված այս նկարահանումը, որտեղ ցուցադրված են բրենդի բազային առօրյա զգեստները, պիջակները, դարձավ հաճախորդների ամենասիրելին:
Տարբերանշանի հիմնական գույն ընտրեցինք կանաչը, որն արտացոլում է թարմություն, կենսունակություն և կապ բնության հետ:
Որպես երկրորդական գույն ընտրեցինք սպիտակը՝ խորհրդանշելով նրբագեղություն ու պարզություն: