ԲՐԵՆԴԻՆԳ
ՀԱՃԱԽՈՐԴԻ ՍԻՐՏ ՏԱՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԸ
Բրենդը Ձեր ընկերության դեմքն է, այն տարբերակում է Ձեր ապրանքանիշը հազարավոր այլ ընկերություններից, այն դարձնում է Ձեզ ճանաչելի հաճախորդների գիտակցության մեջ:
ANNA SALOME նորաձեւության մարքեթինգի գործակալությունն առաջարկում է ստեղծել Ձեր բրենդի դեմքը՝ գրագետ անունի ընտրության (naming), մրցունակ լոգոտիպի ստեղծման, ուշադրություն գրավող կորպորատիվ ոճի եւ փաթեթավորման միջոցով:
Հայաստանյան նորաձեւության մի շարք բրենդեր (ինչպիսիք են FEMOND, JAQUETT, EPIGUE, OLYMPEAH, VENNA AMARIS եւ այլն) անցել են այդ փորձառնությունը մեզ հետ:
Որոշ բրենդերի համար էլ մենք մատուցել ենք ռեբրենդիգի ծառայություն`MALETTI էսթետիկ բժշկության եւ ստոմատոլոգիայի կենտրոն, MOOD գեղեցկության ստուդիո եւ այլն: Դա ենթադրում է արդեն գործող բիզնեսի համար մաքսիմալ պատասխանատվությամբ ընտրել հիմնովին նոր անուն, ստեղծել նոր կորպորատիվ ոճ՝ հաշվի առնելով գործունեության առանձնահատկությունները եւ առաջնորդվելով ժամանակի թրենդերին համապատասխան: