Ավյան
Ավյանը հայ դիզայներական ապրանքանիշ է, որի ուշադրության կենտրոնում Gen Z-ն է:
Այդ իսկ պատճառով բրենդը մեծամասամբ արտադրում է թրենդային և բազային հագուստ, իսկ երեկոյան լուծումներում գերակշռում են կորսետային լուծումները։
Ապրանքանիշի համար իրականացրել ենք վիզուալ կոնտենտի ստեղծում գարուն-ամառ 2023 թվականի հավաքածուի համար։ Ֆոտոշարքի հիմնական բաղադրիչն Ավյանի խորհրդանշական սպիտակ շապիկներն են, որոնք զարդարված են “Հաբբ” բառի արաբական տպագրությամբ, որը նշանակում է սեր: