ԱՐՑԱԽԻ ՀԱՄԸ
Հադրութից Հայաստան տեղափոխված մի խումբ կանայք Նելլի Պողոսյանի ընտանիքի աջակցությամբ ստեղծեցին ARTSAKH TASTE-ը, որը զբաղվում է պահածոների՝ կոմպոտների, մուրաբաների և թթուների փոքր արտադրությամբ՝ ավանդական բաղադրատոմսերով։ Մեր թիմը, որպես ի աջակցություն դժվար պայմաններում հայտնված մեր հայրենակիցներին, իրականացրեց նորաստեղծ ապրանքանիշի բրենդինգը, լոգոտիպի ստեղծումն ու ապրանքների փաթեթավորումը։
Ապրանքանիշի անվանումն ուղղակիորեն կապ ունի ընկերության հիմքում կանգնած մարդկանց հետ։