Մարքեթինգային խորհրդատվությունն ընկերության ամենապահանջված ծառայություններից է: Խորհրդատվության շրջանակներում Աննա Սալոմեն նախապես ծանոթանալով արդեն գործող բիզնեսի (եթե այդպիսիք կան) կամ շուկայի առանձնահատկություններին կիսվում է Ձեզ հետ իր գիտելիքներով, փորձի վրա հիմնված շուկայի պատկերով, տալիս ձեզ մի շարք մարքեթինգային գործիքներ եւ պատասխանում ձեզ հուզող բոլոր հարցերին: Խորհրդատվությունը տեւում է մինչ 2 ժամ, այն մատուցվում է գաղտնիության համաձայնագրի ստորագրումից հետո, որպեսզի Դուք հանգիստ լինեք քննարկել նաեւ շուկայական գաղտնիք համարվող տեղեկատվությունը: