ԻՆՖԼՈՒԵՆՍԵՐ ՄԱՐՔԵԹԻՆԳ
ԿԱՄՐՋԵԼՈՎ ԲՐԵՆԴԵՐԻՆ ԵՎ ԻՆՖՈՒԵՆՍԵՐՆԵՐԻՆ
ANNA SALOME նորաձեւության մարքեթինգի գործակալությունը առաջիններից էր հայաստանյան շուկայում, որ շատ լավ հասկանալով ինֆլուենսերների մեր իրականության մեջ ունեցած դերն ու ազդեցության շրջանակը իրականցնում էր գրագետ ինֆուենսեր մարքեթինգ: Ջերմ գործնական հարաբերություններ ունենալով ինֆլուենսերներից շատերի հետ եւ լավ ճանաչելով հայաստանյան շուկան՝ մենք կօգնեն Ձեզ գրանցել կարճաժամկետ եւ երկարաժամկետ հաջողություններ՝ համապատասխան սահմանված խնդիրներին:
Նորաձեւության ոլորտում ունենալով տարիների փորձ՝ մենք տիրապետում ենք բացառիկ վիճակագրության եւ հրաշալի գիտենք ինֆուենսերների հետ համատեղ աշխատանքում համագործակցության որ տեսակներն են բերել առավելագույնս օգուտ բիզնեսի համար:
Մենք կօգնենք Ձեզ գրագետ ընտրել Ձեր բրենդի համար ինֆլուենսերներ, մեր սահմանած արդյունքների համար կվարենք բանակցություններ եւ ձեռք կբերենք հստակ պայմանավորվածություններ, որոնք թույլ կտան Ձեզ
- մեծացնել վաճառքի ծավալները,
- ձեռք բերել ճանաչվածություն տվյալ ինֆուենսերի լսարանի մոտ
- ձեռք բերել Ձեր բրենդով/ ապրանքով կամ ծառայությունով հետաքրքրված նոր հետեւորդներ: