Աշխատանքի նկարագրությունը
Գրաֆիկ Դիզայներ
Աշխատանքային ժամկետը՝ Մշտական
Աշխատանքի տեսակը՝ Լրիվ դրույքով
Կատեգորիա՝ Գրաֆիկական դիզայն
Գտնվելու վայրը՝ Երևան
Աշխատանքի նկարագրությունը
Դուք նորաձևության էնտուզիաստ եք և թիմային խաղացող՝ գերազանց գրաֆիկական դիզայնի հմտություններով, Anna Salome Fashion Marketing գործակալությունը փնտրում է թիմի նոր անդամ
Աշխատանքային պարտականություններ
- Ստեղծել բարձրորակ վիզուալներ տարբեր թվային հարթակների համար՝ ներառյալ վեբկայքի համար վիզուալներ, սոցիալական մեդիայի քոնթենթ, email marketing-ի արշավների համար վիզուալներ և գովազդներն ու տպագրական նյութեր, տպագրական նյութեր՝ թռուցիկներ, բաններներ, հրավիրատոմսեր, տոպրակներ:
- Կարողություն աշխատել մեր թիմի հետ՝ մշակելու վիզուալ կոնցեպտներ և դիզայն, որոնք համահունչ են բրենդի կոնցեպտին և մարքեթինգային նպատակներին՝ ապահովելով տառատեսակների, գույների և գրաֆիկական տարրերի հետևողական օգտագործումը բոլոր նյութերում
- Օգտագործել գրաֆիկական դիզայնի ծրագրեր և գործիքներ՝ վիզուալ քոնթենթ ստեղծելու և խմբագրելու համար՝ ապահովելով բարձր մակարդակ և ուշադրություն մանրուքների նկատմամբ
- Ստեղծել տեսողականորեն գրավիչ վիզուալներ, որոնք հմտորեն փոխանցում են ընկերության ուղերձը և գրավում նախատեսված լսարանը
- Մշտապես տեղեկացված լինել դիզայնի թրենդներից, տեխնիկայից և ոլորտի լավագույն օրինակներից
Պահանջվող որակավորումները
- Գրաֆիկական դիզայնի, վիզուալ հաղորդակցության կամ հարակից բնագավառի բակալավրի աստիճան (կամ համարժեք փորձ)
- 2-3 տարվա փորձ որպես գրաֆիկ դիզայներ
- Adobe Creative Suite-ի (Photoshop, Illustrator, InDesign) և դիզայնի այլ գործիքների իմացություն
- Դիզայնի ընթացիկ թրենդների իմացություն
- Թիմի հետ հաղորդակցվելու գերազանց հմտություններ
- Մանրուքների նկատմամբ մեծ ուշադրություն
- Մի քանի նախագծեր միաժամանակ կառավարելու և վերջնաժամկետները պահպանելու ունակություն
Պահանջվող թեկնածուի մակարդակը՝ միջին մակարդակ
Մասնագիտական հմտություններ
Փափուկ հմտություններ
Լրացուցիչ տեղեկություն
Եթե կարծում եք, որ Դուք տաղանդավոր եքեւ համապատասխանում եք այս հաստիքում աշխատելու համար, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը՝ ներբեռնելով Ձեր CV-ն և պորտֆոլիոն ստորև կամ ուղարկել այն Info@annasalome.com՝ թեմայի դաշտում նշելով հաստիքի անունը: